Օբաման եւ Պուտինը քննարկել են սիրիական հակամարտությունը
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը հանդիպում են անցկացրել Թուրքիայում G20-ի գագաթնաժողովի ընթացքում եւ քննարկել Սիրիայում շարունակվող հակամարտությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Սպիտակ տան ներկայացուցիչներին, երկու երկրների նախագահները համակարծիք են ե ղել, որ սիրիական խնդիրը լուծելու անհրաժեշտություն էլ ավելի սրությամբ է ծառացել նոյեմբերի 14-ին Փարիզում կատարված հարձակումներից հետո:
Օբաման եւ Պուտինը նաեւ հայտարարել են, որ պետք է հրադադարի հասնել Սիրիայում եւ անցումային շրջան հաստատել երկրի կառավարման գործում:
Ինչպես նշում Է BBC-ն, ԱՄՆ-ի նախագահը ողջունել է այն երկրների ջանքերը, որոնք մարտահրավեր են նետել «Իսլամական պետություն» խմբավորմանը, ինչպես նաեւ հորդորել է Ռուսաստանին՝ Սիրիայում ռազմական գործողության ընթացքում հիմնական հարվածներն ուղղել ԻՊ-ի դիրքերին:-