Օբաման Փարիզի ողբերգության կապակցությամբ կարգադրել է խոնարհել Սպիտակ տան դրոշը
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ի նշան սգո Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողությունների, կարգադրել է խոնարհել Սպիտակ տան եւ ֆեդերալ մյուս շենքերի, ինչպես նաեւ ռազմակայանների եւ արտասահմանում ամերիկյան դեսպանատների դրոշները՝: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
«Ի նշան 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված անիմաստ բռնարարքի զոհերի նկատմամբ հարգանքի՝ ես հորդորում եմ մինչեւ 2015 թվականի նոյեմբերի 19-ի մայրամուտը խոնարհել Միացյալ Նահանգների դրոշը Սպիտակ տան եւ բոլոր համերկրային շենքերի, ռազմակայանների, ռազմանավերի, արտասահմանում ամերիկյան դեսպանատների եւ հյուպատոսարանների վրա»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: