Համացանցում հայտնել են Փարիզի Հանրապետության հրապարակում մարդկանց խուճապահար փախուստի կադրերը
International newsՀամացանցում հայտնվել է Փարիզի բնակիչների խուճապահար փախուստի տեսագրությունը, որոնք բարձր ձայներ էին լսել եւ դրանք կրակոցների եւ պայթյունների տեղ էին ընդունել Ֆրանսիայի մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես հարյուրավոր մարդիկ, որոնք եկել էին ծաղիկներ ու մոմեր դնելու փարիզցիների զոհվելու վայրում, խուճապահար փախչում են միջադեպի վայրից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Փարիզի Սեն Մարտեն փողոցում մի քանի կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով, նախնական տվյալներով, տուժել է մեկ մարդ: Ավելի ուշ պարզվել է, որ Հանրապետության հրապարակում եւ Մարե թաղամասում կրակոցների վերաբերյալ հաղորդումները կեղծ Էին, իսկ մարդկանց փախուստը հիմնավորված չի եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Տեսանյութը՝ այստեղ