Մեծ Բրիտանիան կավելացնի հետախուզության եւ ավիաանվտանգության ծախսերը
International newsՄեծ Բրիտանիան 15 տոկոսով կավելացնի հետախուզության եւ հատուկ ծառայությունների հաստիքները՝ նպատակ ունենալով բարձրացնել ծայրահեղականներին հակազդման արդյունավետությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին, Թուրքիայում հայտարարել Է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը՝ ելույթ ո ւնենալով G20-ի գագաթնաժողովում:
Վարչապետի խոսքով՝ կավելացվի բրիտանական ՄԻ-5 հակահետախուզության, ՄԻ-6 արտաքին հետախուզության, ինչպես նաեւ Կառավարական կապի կենտրոնի ֆինանսավորումը, որը պատասխանատու Է ռադիոԷլեկտրոնային հետախուզում վարելու եւ կառավարության ու բանակի մարմինների տեղեկատվության պաշտպանության ապահովման համար: Ընդամենն այդ գերատեսչությունների հաստիքները լրացուցիչ կավելանան 1900 աշխատակիցներով:
Ինչպես ակնկալում են Մեծ Բրիտանիայի իշխանությունները, այս միջոցները երկրին կօգնեն ավելի արդյունավետորեն պայքարել առաջին հերթին այն սպառնալիքների դեմ, որ ներկայացնում են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալները: Նաեւ, ինչպես սպասվում Է, հինգ տարվա ընթացքում կրկնակի կավելացվեն ավիացիոն անվտանգության ապահովման ծախսերը: