Բրյուսելում ձերբակալվել Է Փարիզում ահաբեկչական գրոհներին մեղսակցության մեջ կասկածվողը
International newsԲելգիայի ոստիկանությունը նոյեմբերի 17-ին ձերբակալել Է Աբդեսլամ Սալահին, որի հետախուզում Էին հայտարարել Ֆրանսիայի իշխանությունները Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RTL հեռուստաալիքին:
«Աբդեսլամ Սալահը ձերբակալվել Է իր տանը: Դրա համար ոստիկանությունն օգտագործել Է արցունքաբեր գազ»,-հայտնել Է հեռուստաալիքի թղթակիցը իրադարձությունների վայրից:
Ավելի վաղ Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել Է, որ Ֆրանսիայի հետաքննչական մարմիններին եւ ուժային գերատեսչություններին հաջողվել Է պարզել այն երեք մարդկանց ինքնությունը, ովքեր նոյեմբերի 13-ին Փարիզում մասնակցել են մի շարք ահաբեկչական գործողությունների իրականացմանը:
Այդ ահաբեկիչներից երկուսը ավելի վաղ բնակվել են Բելգիայում՝ ունենալով Ֆրանսիայի քաղաքացիություն:
Նրանցից մեկը 20 տարեկան Է, եւ հենց նա Է իրեն պայթեցրել Stade de France մարզադաշտի մոտ: Երկրորդ մահապարտ ահաբեկիչը (31 տարեկան) շահիդի գոտին պայթեցրել Է Ֆրանսիայի մայրաքաղաքի արեւելյան շրջանում՝ Վոլտերի ծառուղում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ:
Ավելի վաղ պարզվել Էր մյուս ծայրահեղականի ինքնությունը. խոսքը Օմար Իսմայիլ Մոստեֆայի մասին Է, որը 29 տարեկան Է: Նա միակն Է, որին հաջողվել Է ճանաչել այն ահաբեկիչների խմբից, որոնք սպանդ Էին սարքել Բատակլան համերգասրահում: Ընդամենը, ներկայում առկա տվյալներով, ահաբեկչությանը մասնակցել Է ութ մարդ:
Նոյեմբերի 13-ի երեկոյան մի շարք ահաբեկչական գործողություններ են տեղի ունեցել Փարիզում եւ մայրաքաղաքի Սեն Դենի արվարձանում՝ Stade de France մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլային մրցախաղ Էր ընթանում Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ: Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գրոհների հետեւանքով զոհվել Է 129, տուժել շուրջ 350 մարդ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել երկրում եւ կարգադրել Է ուժեղացված հսկողություն սահմանել պետական սահմանի հատման նկատմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: