ԵՄ-ի ՆԳ նախարարները կքննարկեն արտաքին եւ ներքին սահմանների պահպանության ուժեղացման միջոցները
International newsԵվրամիության արդարադատության եւ ներքին գործերի նախարարները նոյեմբերի 20-ին Բրյուսելում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում «Եվրոպայի արտաքին եւ ներքին սահմանների պահպանության ուժեղացման միջոցները», ներառյալ «Շենգենի ներսում անձնագրային վերահսկողության սահմանումը»:
Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի արտգործնախարարությանը կից եվրոպական գործերի պետքարտուղար Առլեմ Դեզիրը՝ Եվրամիության խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով նիստին ժամանելուց հետո:
«Մենք հայտարարել ենք նոյեմբերի 20-ին Եվրամիության խորհրդի՝ արդարադատության եւ ներքին գործերի նախարարների մակարդակով արտահերթ նիստի գումարման մասին, որտեղ կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի միջոցները, ներառյալ ոստիկանական եւ հետախուզական տեղեկատվության ընդլայնված փոխանակումը, համագործակցությունը ծայրահեղականների դատական հետապնդման բնագավառում, ինչպես նաեւ սահմանների պահպանության ուժեղացման հարցերն ինչպես Եվրոպայի ներսում Շենգենում անձնագրային վերահսկողության սահմանման միջոցով, այնպես Էլ մեր արտաքին սահմանների պա հպանության ուժեղացման միջոցները»,- նշել Է նա:
«Մենք հարձակման ենք ենթարկվել բոլորս միասին, եւ մենք դրան պատասխան կտանք բոլորս միասին եւ կհաղթենք «Իսլամական պետության» ահաբեկչական բանակին»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: