Քուվեյթի նշանավոր աշտարակները լուսավորվել են Ֆրանսիայի դրոշի գույներով
International newsՔուվեյթը միացել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված ակցիային: Քուվեյթի նշանավոր աշտարակները նոյեմբերի 15-ին լուսավորել են Ֆրանսիայի դրոշի գույներով:
Քուվեյթը դարձել է տարածաշրջանի առաջին երկրներից մեկը, որը Ֆրանսիայի ժողովրդին ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցությամբ: Էմիրության առաջնորդ շեյխ Սաբա ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հայտարարել է, որ «հանցագործությունը հակասում է աստվածային բոլոր օրենքներին ու համամարդկային արժեքներին»,
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում տեղի են ունեցել մի շարք ահաբեկչական գործողություններ: Անհայտ անձինք կրակ են բացել ռեստորաններից մեկում, երեք պայթյուն է որոտացել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի անմիջական մերձակայքում, որտեղ ընթանում էր Ֆրանսիայի եւ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականների ընկերական մրցախաղը, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Բացի այդ, անհայտ անձինք սպանդ են սարքել «Բատակլան» թատրոնում ռոք-համերգի ժամանակ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 129 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: