Մեսսին, Ռակիտիչը և տեր Շտեգենը վերադարձել են ընդհանուր խումբ
Sport«Բարսելոնայի» ֆուտբոլիստները նախպատրաստվում են Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի` «Ռեալի» հետ խաղին, որը կայանալու է նոյեմբերի 21-ին: Կատալոնական ակումբի գլխավոր թիմի հետ այսօր մարզվել են հարձակվող Լիոնել Մեսսին, կիսապաշտպան Իվան Ռակիտիչը և դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը:
Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք է ստացել սեպտեմբերին, Ռակիտիչը՝ նոյեմբերի 4-ին, իսկ տեր Շտեգենը չէր մարզվել վերջին շաբաթվա ընթացքում: Այս ֆուտբոլիստները, ամենայն հավանականությամբ, հնարավորություն կունենան մասնակցելու Կլասիկոյին: