Ձերբակալվել են Շարմ Էշ Շեյխի օդանավակայանի երկու աշխատակիցներ, որոնց կասկածում են ահաբեկիչներին օգնելու մեջ
International newsԵգիպտոսի իշխանությունները ձերբակալել են Շարմ Էշ Շեյխի օդանավակայանի երկու աշխատակիցների, որոնց կասկածում են ռուսական A321 հանրանավում ռումբ դրած ահաբեկիչներին օգնելու մեջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին այս մասին Reuters գործակալությանը հայտնել են Եգիպտոսի անվտանգության ծառայությունների աղբյուրներ:
«Ձերբակալվել Է 17 մարդ, նրանցից երկուսին կասկածում են այն բանում, որ նրանք օգնել են նրանց, ովքեր Շարմ Էշ Շեյխում ռումբ են դրել ինքնաթիռում»,- ասել Է գործակալության աղբյուրներից մեկը:
Ավելի վաղ ՌԴ Անվտանգության համերկրային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել Է, թե «կարելի Է միանշանակ ասել, որ դա ահաբեկչական գործողություն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: