Ադրբեջանցին սպառնացել է Վիլնյուսում «փարիզյան ահաբեկչություն» իրագործել
International newsՆոյեմբերի 16-ին մոտ ժամը 23:00-ին Կաունասի ոստիկանություն է դիմել 21-ամյա մի աղջիկ` հայտնելով, որ նույն օրը մոտ ժամը 15:40-ին Կաունասի Կ.Բարշաուսկո փողոցում գտնվող առեւտրային կենտրոնում Ադրբեջանի 25-ամյա քաղաքացին իրեն ասել է, որ շուտով Լիտվայում լինելու է ինչպես Ֆրանսիայում, եւ արագորեն հանելով դանակը, սպառնացել սպանել իրեն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Delfi-ն:
Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է: Նրա նկատմամբ դատական հետաքննություն է սկսվել:-