Yerevan, 03.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուզում եք Աստվածաշունչ էլ գրեք, հասարակությունը չի հավատալու ձեզ. Անահիտ Բախշյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորին

Politics

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Այո-ականներն ու Ոչ-ականները տարբեր հանդիպումների ժամանակ փորձում են իրենց տեսակետները պաշտպանել:

Ինչպես հայտնում է Օrer.am-ը, այսօր «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ոչ-ի ներկայացուցիչ «ժառանգության» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն ու Այո-ի կողմնակից ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը քննարկում ունեցան:

Անահիտ Բախշյանը իր խոսքում նշեց, որ այսօր տիրող իրավիճակի մեղավորը հաստատ Սահմանադրությունը չէ. «Կեղեքված ժողովուրդ, քայքայված տնտեսություն ու այսօր պարզվում է, որ մեղավորը Սահմանադրությունն է: Տա աստված՝ լինի օրինական ու ժողովուրդը կարողանա իր կամքը արտահայտել»:

Անահիտ Բախշյանը իր հետ բերել էր մամուլից վերցված հոդվածներից մեկը, որը ցույց էր տալիս Հայաստանում առկա արտագաղթը ու բնակչության նվազումը. «Այստեղ հստակ տեսնում ենք, որ բնակչությունը նվազել է, իսկ ընտրացուցակներում մարդկանց թիվը ավելացել: Շատ լավ գիտենք, թե դա ինչ է նշանակում»:

Նա նաև խոսեց գործող Սահմանադրության 65-րդ հոդվածի մասին, որում ասվում է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. «Իրականությունն այդպիսին չէ, պատգամավորների մեծ մասը ունի ձեռնարկություններ, և դա ակնհայտ է, հետո՞ ինչ, որ կնոջ, երեխաների անունով են, այն դեպքում, երբ գործող Սահմանադրությունը արգելում է: Այս նույն կետը ունենք նաև նոր Սահմանադրության մեջ: Եթե այն հիմա չի գործում, ինչո՞վ կարող ենք վստահ լինել, որ նոր Սահմանադրության դեպքում կգործի»:

Տիկին Բախշյանը նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ «Ժառանգություն» կուսակցությունը մշտապես կողմ է եղել խորհրդարանական կառավարման համակարգին՝ պարզաբանելով, թե որն է պատճառը, որ այժմ դեմ են այս նախագծին. «Իմ քաղաքական ուժը իր ծրագրում այդ կետը ամրագրել է ի սկզբանե, բայց այն մեխանիզմը, որ դրված է սրա մեջ՝ որպես խորհրդարական կառավարման մեխանիզմ, այնքան մութ կետեր ունի, որ իմ պատկերացմամբ այդ կայուն մեծամասնություն ասվածը շատ վտանգավոր է լինելու մեզ համար: Կյանքը ցույց կտա, թե այդ երկրորդ փուլը ինչ սկզբունքով է լինելու: Սա լուրջ վախենալու կետ է»:

Անահիտ Բախշյանի համար նաև անհասկանալի է այն կետը, որում ասվում է, որ նոր Սահմանադրությամբ գործող նախագահը չի կարող լինել կուսակցության անդամ.  «Սա ի՞նչ է նշանակում, եթե քաղաքական մեծամասնությունը պիտի ընտրի նախագահին, նա պիտի հրաժարվի՞ իր կուսակցությունից»:
Վերջինս նաև ասաց, որ հասարակությունը չի վստահում իշխանությանը. «Վստահության այն պաշարը, որն ունի այսօր ներկայիս իշխանությունը, ուզում եք Աստվածաշունչ էլ գրեք, հասարակությունը չի հավատալու Ձեզ»:

ՀՀԿ-ական պատգամավորը, լսելով Անահիտ Բախշյանին, փորձեց մանրամասնել այն կետերը, որոնք անհասկանալի են եղել, ու որին դեմ է արտահայտվել Ոչ-ի կողմնակիցը:
«Նախագահը ընտրվելուց հետո, աշխարհում ընդունված կարգ է, կասեցնում է իր կուսակցության անդամ լինելը, որպեսզի դառնա ամբողջ համակարգի համար ընդունելի մարդ, ոչ թե միայն իր կուսակցության: Մենք գնում ենք այն ճանապարհով, որով աշխարհն արդեն անցել է: Եթե նախկինում երկրի կառավարումը միակենտրոն էր՝ հիմա մասնակցելու են բոլորը»,- պարզաբանեց պատգամավորը:

Անահիտ Բախշյանը, հակադարձելով Մկրտիչ Մինասյանին, հարց ուղղեց.
«Կառավարման համակարգն ինչպե՞ս պետք է պայքարի շուկայում մենաշնորհի դեմ, երբ մեզ ծանոթ մարդիկ շարունակելու են մնալ իրենց պաշտոններում ու ծավալեն իրենց գործունեությունը»:

Մկրտիչ Մինասյանը, պատասխանելով Անահիտ Բախշյանի հարցին, ասաց, որ այն մարդիկ, որոնց մասին Խոսում է Անահիտ Բախշյանը, պատգամավորներ են և չեն կարող ընտրվել. «Ձեր նշած մարդիկ պատգամավորներ են, այս նախագծով փոխվում է ամբողջ համակարգը՝ մեծամասնականից դառնալով համամասնական: Ցուցակում լինելու են ոչ թե պատգամավորներ, այլ քաղաքական գործիչներ»:

Անահիտ Բախշյանը հարց ուղղեց. «Դուք երաշխավորո՞ւմ եք, որ օլիգարխներ չեն լինելու խորհրդարանում»:
Մկրտիչ Մինասյանն էլ իր հերթին վստահեցրեց, որ օլիգարխներ չեն լինելու:

Անահիտ Բախշյանը, անդրադառնալով լրագրողներին, ասաց. «Օլիգարխներ չեն լինելու, արձանագրեք սա, որ հետո ցույց տանք»:

Անժելա Պողոսյան

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App