Տարեսկզբից ծովային ճանապարհով 832 հազարից ավելի միգրանտներ են ժամանել Եվրոպա
International newsՏարեսկզբից 832 հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ են ծովային ճանապարհով ժամանել Եվրոպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտարարել Է Միգրացիայի միջազգային գործակալությունը (ՄՄԳ):
Ըստ ՄՄԳ-ի տվյալների, միայն Միջերկրական ծովով ընթացիկ տարվա 10,5 ամսվա ընթացքում արդեն 832 հազար 193 մարդ Է հասել Եվրոպա: Դրա հետ մեկտեղ ծովում զոհված եւ անհայտ կորած են համարվում 3,5 հազարը:
Ծովային եւ ցամաքային ճանարարհներով Եվրոպա ժամանած միգրանտների ընդհանուր թվաքանակը գերազանցում Է 859 հազարը: Նշված ժամանակաշրջանում նրանցից Հունաստան Է ժամանել 717 հազար 482 մարդ, որոնց մեծ մասը՝ ավելի քան 388 հազարը, Սիրիայից են: Իտալիա Է հասել 142 հազար 484 մարդ, որոնց մեծամասնությունը՝ գրեթե 38 հազարը, Էրիթրեայից են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: