Ընդդիմությունը կրկին արցունքաբեր գազ Է կիրառել Կոսովոյի խորհրդարանում
International newsԿոսովոյի ընդդիմության ակտիվիստները նոյեմբերի 17-ին արցունքաբեր գազ եւ պղպեղագազ են կիրառել խորհրդարանի նիստը խափանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է հանրապետության ՌՏԿ հեռուստաալիքը:
Վերջին երկուսուկես ամսում Կոսովոյի ալբանական ընդդիմությունն արդեն երեք անգամ գազի կիրառմամբ միջադեպ Է սարքել եւ ձախողել տեղական խորհրդարանի (սկուպշչինայի) նիստը: «Ինքնորոշում» շարժումը եւ դրա համախոհները բողոքում են երկրամասում ինքնակառավարման լիազորություններով Սերբական համայնքների հանրակցության (ՍՀՀ) ստեղծման եւ Չեռնոգորիայի հետ սահմանազատման դեմ, որտեղ վիճելի տեղամասեր կան: Կոսովոյի Սահմանադրական դատարանը նոյեմբերի սկզբին դադարեցրել Է Սերբական համայնքների հանրակցության ստեղծման համաձայնագրերի գործողությունը, բայց ընդդիմությունը ձգտում Է հասնել դրա լիակատար վերացման:
Նոյեմբերի 17-ին Կոսովոյի խորհրդարանը պետք Է քննարկեր 2016 թվականի բյուջեն: Նիստի սկզբում «Ինքնորոշման» պատգամավորները շրջապատել են ամբիոնը: Երբ կառավարող՝ Կոսովոյի դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Ադեմ Գրաբովցին փորձել Է սկսել աշխատանքը, «Ինքնորշման» առաջնորդ Ալբին Կուրտին պղպեղագազ Է փոշեցրել խորհրդարանի պահակախմբի եւ ներկա գտնվող նախարարների ուղղությամբ: Միեւնույն ժամանակ ընդդիմության պատգամավորական խմբից դահլիճ Է նետվել արցունքաբեր գազով պայթագլանիկ: Կոսովոյի խորհրդարանի նախագահը հարկադրվա ծ Է եղել դադարեցնել նիստը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: