Օզբիլիսը կփորձի մնալ Ռուսաստանում. գործակալ
SportՌուսաստանի առաջատար ֆուտբոլային գործակալներից համարվող Ալեքսեյ Սաֆոնովի կարծիքով` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը, ով ձմռանը, ամենայն հավանականությամբ, հեռանալու է Մոսկվայի «Սպարտակ»-ից, կփորձի կարիերան շարունակել մեկ այլ ռուսական ակումբում:
«Ոչ մի զանգվածային հեռացումներ չեմ սպասում: Կախված է նրանից, թե ում է ուզում վաճառել «Սպարտակ»-ը: Եթե խոսքը գնում է Օզբիլիզի ու Տասկիի մասին, ապա նրանք կփորձեն մնալ Ռուսաստանում»,- Սաֆոնովի խոսքերն է մեջբերել FootballHD.ru-ն: