Պուտինը և Օլանդը պայմանավորվել են կոորդինացնել գործողությունները ԻՊ-ի դեմ պայքարում
International newsՌուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը պայմանավորվել են կոորդինացնել երկու երկրների ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվածությունը ձեռք են բերել հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Առաջնորդները հատուկ ուշադրություն են դարձրել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ընդլայնմանը` միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել առավել սերտ կապեր և կոորդինացնել գործողությունները երկու երկրների ռազմանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների միջև` ահաբեկչական կառույցների դեմ օպերացիաների ընթացքում, որոնք իրականացվում են ՌԴ-ի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի տարածքում»,- ասված է տեղեկատվության մեջ: