ՌԴ Դաշնության խորհուրդը կոչ է արել լայն կոալիցիա ստեղծել ահաբեկչության դեմ
International newsԱհաբեկչությունը մերժող պետությունները պետք է լայն կոալիցիա կազմեն այդ չարիքի դեմ պայքարելու համար, համաշխարհային հանրակցությունը պետք է տարաձայնությունները հաղթահարելու ընդունակություն դրսեւորի ընդհանուր սպառնալիքին՝ ահաբեկչությանը, դեմ հանդիման: Այդ մասին ասված Է օտարերկրյա խորհրդարաններին եւ միջազգային խորհրդարանական կազ մակերպություններին ՌԴ Դաշնության խորհրդի հղած ուղերձում, որն ընդունվել Է միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում ջանքերը միավորելու անհրաժեշտության կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Այսօր ահաբեկչությունը անարգել հաղթահարում Է պետական սահմաններն ու տարածվում ամբողջ աշխարհում»,-ասված Է ուղերձում: «Մարդկությանը գլոբալ մարտահրավեր Է նետված, որին մոլորակի ոչ մի պետություն ի վիճակի չԷ պատասխանել միայնակ»,-նշել են սենատորները: «Ահաբեկչությանը համալիր կերպով հակազդելու նպատակով անհրաժեշտ Է միավորել միջազգային հանրակցության բոլոր անդամների ջանքերը, ստեղծել բռնի ծայրահեղականությունը մերժող եւ ընդհանուր չարիքի նկատմամբ հաղթանակի հասնելու գործում իրենց ավանդը ներդնելու պատրաստ պետությունների լայն կո ալիցիա»,- հայտարարել են նրանք: