Զինե՛ք մարդկանց, թող բանակի հետ կանգնեն, իրար քիփ զգան. Հրանտ Բագրատյան
PoliticsԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց. «2016թ.-ի պետական բյուջեն 2017թ.-ի համար ոչ մի լավ բան չի կանխատեսում: Այդպես եմ ասում, որովհետեւ կառավարությունը չունի տնտեսական մշակված քաղաքականություն: Ինձ չի հետաքրքրում այն, որ տնտեսական աճը իջնում է, ծախսերը պակասում են կամ չէ, որովհետեւ վտանգավորն այն է, որ մյուս տարվա բյուջեն էլ ավելի է պակասելու: Մեր երկիրն օրեցօր հետ է գնալու, որովհետեւ բյուջեի նախագծում չկա տնտեսական քաղաքականության մոդել: Այս կառավարությունն ամեն անգամ արձանագրում է, փորձում է օգնել, բայց մոտավորապես արժանանալու է նախորդ քաղաքականության բախտին, որովհետեւ նոր քաղաքականություն չի մշակել»:
Խոսելով բյուջետային խնդիրների մասին ընդդիմադիր պատգամավորը նշեց. «Մյուս տարի բյուջետային խնդիրներ են լինելու: Ձեր գործն ավելի լարված է լինելու, մի բան մտածեք, հարգեք գյուղատնտեսությունը կամ չգիտեմ... Չկա քաղաքականություն, դրա համար չգիտեք, որ հարկատեսակներն են ճիշտ: Հազար էջեր եք գրում, բայց այդպես չի»,- ասաց Հրանտ Բագրատյանը հավելելով. «Ուշադրություն դարձրեք իմ առաջարկին: Առանձնապես փող չի, ընդամենը 40 գյուղ է: Դուք վախում եք մի երկու մարդու զենք տաք, ես առաջարկում եմ զինել. 5-6 միլիարդի բան է, թող բանակի հետ կանգնեն, իրար քիփ զգան»,- եզրափակեց պատգամավորը:
Սոսե Չանդոյան