Լավրովը հուսով է, որ Սիրիայում կարգավորման գործընթացը կսկսվի 2016 թվականին
International newsՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս Է հայտնել, որ Սիրիայում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացը կհաջողվի գործարկել նախանշված ժամկետում՝ 2016 թվականի հունվարից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նվոստիին:
«Սա վերջնագրային ժամկետ չԷ, սա կողմնորոշիչ ամսաթիվ Է (2016 թվականի հունվարի 1-ը)»,- նշել Է նախարարը մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները:
«Բայց, իհարկե, մենք ակնկալում ենք, որ այդ ժամկետը կհաջողվի պահպանել, որովհետեւ որքան ավելի ենք մենք ձգձգում քաղաքական գործընթացի գործարկումը Սիրիայի կառավարության եւ ընդդիմության միջեւ, այնքան ավելի վատ Է Սիրիայի ժողովրդի համար»,-ընդգծել Է Լավրովը: