Yerevan, 19.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե 2015. Արմավիրի մարզ. «Կեսարինը՝ Կեսարին, ժողովրդինը՝ ժողովրդին…»

Interview

Շարունակվում է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավը: Orer.am-ը հանրաքվեին ընդառաջ, հավատարիմ մնալով իր սկզբունքին, շարունակում է ներկայացնել մարզերում տիրող տրամադրությունները:

Նախկինում Orer.am-ն անդարադարձել է Հայաստանի 11 մարզերից 4-ին՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի և Արարատի մարզերին: Այսօր փորձեցինք պարզել, թե ինչպիսի տրամադրություն է Արմավիրի մարզի երեք՝ Էջմիածնի, Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների գյուղերում:

Մարզի Էջմիածնի տարածաշրջանի Ապագա գյուղի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը Orer.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց գյուղի բոլոր բնակիչները սասունցիներ են, իսկ սասունցիները շատ խելացի են, ու ինչպես ժողովուրդն է ասում՝ «խելոք գառները յոթ մոր կաթ են ուտում», ուստի գյուղացիները կշարժվեն այնպես, ինչպես բոլորը: «Ոնց սաղ աշխարհը, այնպես էլ մենք: Մենք աշխատում ենք մեր գյուղը չքաղաքականացնել, որովհետև բոլորը սասունցիներ են ու բոլորն էլ իրար ազգական ու բարեկամներ են: Մենք ապրում ենք ոչ ուրիշի խերին, ոչ ուրիշի շառինւնքով սկզբ»,- ասաց Ապագայի գյուղապետը:

Խոսելով գյուղի խնդիրների մասին՝ նա նշեց նաև, որ 2008 թվականից ընտրվելով գյուղապետ՝ այս ընթացքում թեև կարողացել է մեկ միլիարդից ավելի ներդրում իրականացնել գյուղում, բայց դեռևս չլուծված խնդիրներ նույնպես կան: «Կցանկանայինք, որ մանկապարտեզը վերանորոգվեր: Շատ բան եմ ուզել ես պետությունից ու կառավարությունից: Իրենք բոլորն էլ օգնել են, որ իրականանան ու դեռ օգնում են: Պայմանավորվածություն ունենք, որ եկող տարի մանկապարտեզը կվերանորոգենք: Մշակույթի տունն ամբողջությամբ վերանորոգել եմ, գույք եմ ձեռք բերել, մնացել է դահլիճը և նախասրահը: Սարգիս Մուրադյանի հեղինակած նկարը, որը գտնվում է մշակույթի տանը, նրա դստեր՝ Զարուհի Մուրադյանի հետ միասին աշխատանքներ են իրականացնում, որ այն մտցնենք պատմամշակութային արժեքների ցանկում, որպեսզի այն նույնպես վերանորոգվի: Ինչ էլ որ տան, նույնիսկ ամենափոքրիկ քարը, ես շատ ուրախ կլինեմ, բայց մենք մեր հույսը առաջին հերթին մեզ վրա ենք դնում և համատեղ կառուցում ենք մեր գյուղը: Գարնանը մեր ուժերով կասֆալտապատենք մեր ճանապարհը, իսկ երկու օր առաջ մեր գերեզմանոցում մոտ 40 ցայտաղբյուր ենք կառուցել և ոռոգման ջուր ենք քաշել, որ մեր հանգուցյալներն էլ չասեն, որ ողջերը ջուր են խմում իրենք ծարավ են մնում: Մենք սրբություն հարգող մարդիկ ենք: Գյուղում կա նաև ոռոգման խնդիր, որը գրեթե լուծվել է: Մոտ 30 տոկոսն է մնացել, որը կլուծվի հաջորդ տարի»,- ասաց Ապագա գյուղի գյուղապետ Արտաշես Բարսեղյանը:

Նույն մարզի Արմավիրի տարածաշրջանի Բամբակաշատ գյուղի գյուղապետ Արբակ Եղիազարյանն էլ Orer.am-ին տեղեկացրեց, որ չնայած բոլորին էլ տեղեկացնում են սահմանադրական փոփոխությունների մասին, սակայն գյուղացիների արձագանքներից դեռ պարզ չէ, թե իրենք ինչ կարծիք ունեն սպասվող հանրաքվեի վերաբերյալ: «Մի քանի օրից կմտածեն, արդեն պարզ կլինի»,- ասաց Բամբակաշատի գյուղապետը: Նա նաև տեղեկացրեց, որ դեռ որևէ քաղաքական կուսակցություն քարոզարշավ չի իրականացրել իրենց 4000 բնակիչ ունեցող գյուղում:

Արմավիրի տարածաշրջանի Բաղրամյանի տարածաշրջանի Բաղրամյան գյուղի գյուղապետ Կայծակ Մկրտչյանն էլ Orer.am-ի թղթակցին ասաց, որ իրենց գյուղում սահմանադրական հանրաքվեի հետ կապված ամեն ինչ նորմալ է: «Ինչպես մյուս գյուղերում է, այնպես էլ Բաղրամյան գյուղում: Չէի ասի, որ գյուղացիները հետաքրքված են սահմանադրական փոփոխություններով: Մարդիկ ավելի շատ իրենց հոգսերով են զբաղված և սպասում են, որ հանրաքվեի օրը գա, ընտրությունը կատարեն ու նորից իրենց գործերով զբաղվեն»,- ասաց Բաղրամյանի գյուղապետը:

Հարցին, թե գյուղում ինչ խնդիրներ կան, որոնց մասին նա կցանկանար խոսել, Կայծակ Մկրտչյանն ասաց, որ ավելի լավ կլինի այդ մասին գյուղացիների հետ զրուցենք, քանի որ իրենք ավելի լավ կներկայացնեն իրենց հոգսերը:

Վիճակագական տվյալների համաձայն՝ 267 հազար 200 բնակչություն ունեցող մարզի երեք համայնքից պատահական սկզբունքով ընտրված գյուղերում տիրող տրամադրություններից պարզ է դառնում, որ մարզի գյուղաբնակներն առավելապես իրենց հոգսերով են զբաղված և իրենց համար առանձնապես էական չէ, թե երկրում ինչպիսի փոփոխություն կլինի սահմանադրական հանրաքվեի ընդունման կամ, ընդհակառակը, այն մերժելու դեպքում: Նրանց, ինչպես և ցանկացած մարդու, առավելապես հետաքրքրում է իրենց հոգսն ու խնդիրը, և այստեղ գուցե տեղին կլինի ասել՝ «Կեսարինը՝ Կեսարին, ժողովրդինը՝ ժողովրդին» :

Արմինե Գրիգորյան

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance