ԻՊ-ն մահապատժի է ենթարկել նորվեգացի և չինացի պատանդների
International news«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է երկու պատանդների` Նորվեգիայի հպատակի և Չինաստանի քաղաքացու սպանության մասին:
Այս մասին նոյեմբերի 18-ին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը:
Խմբավորումը հայտարարել է, որ մահապատժի պատճառը պատանդների համար փրկագին վճարելու պահանջների չկատարումն է:
Ավելի վաղ ԻՊ-ն հայտարարել էր 48-ամյա նորվեգացի Օլե Յոհան Գրիմսգաարդ-Օֆսթադին և 50-ամյա չինացի Ֆան Ցզինհուեին` Պեկինից ազատ խորհրդականին պատանդ վերցնելու մասին: Երկու ամիս առաջ ահաբեկիչները փրկագին էին պահանջել նրանց ազատ արձակման համար:
Հեռուստաալիքը նշել է, որ այդ պատանդների առևանգման հանգամանքներն անհայտ են: