Զիդան. Գվարդիոլան «Բավարիային» ֆանտաստիկ մակարդակի է հասցրել
Sport«Ռեալի» երիտասարդական թիմի` «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովասանքով է խոսել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
-Ես նկատել եմ, որ Գվարդիոլան «Բավարիային» սենսացիոն, ֆանտաստիկ մակարդակի է հասցրել: Նրա` աշխատանքի անցնելուց հետո ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ «Բավարիան» վատ խաղա: Գվարդիոլան ոչ միայն ֆուտբոլիստներից առավելագույնն է ստանում, այլև ստիպում է նրանց նվիրվել 120%,-Զիդանի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից: