«Առաջին հայկական ճակատը» փոխել է երթի օրը
SportԵրկրպագուների «Առաջին հայկական ճակատ»-ը փոխել է երթի օրը և խնդրում է չանձնավորել պայքարը:
«Ամենահետաքրքրաշարժ և բոլորին տանջող հարցը գուցե այն է, թե արդյոք մեզ հետ կապվե՞լ են ՀՖՖ-ից կամ սպառնացե՞լ են: Կասեմ` ոչ: Մեզ հետ կապվել է միայն ոստիկանություն գնդապետ Օսիպյանը: Մինչ այս մենք ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նոր փոխհարաբերություններ ենք հաստատել: Երբեք չենք ուրացել ֆեդերացիայի արածը, լավին ասել ենք լավ, վատին՝ վատ:
Ոչ մի գործողություն չի արվում այս իրավիճակից դուրս գալու համար»,- լրագրողների հետ հանդիպման ասաց ՖԱՖ- ղեկավար Սերգեյ Ջանջոյանը:
Վերջինս հավելեց նաև, որ նախատեսված երթը, որը պետք է իրականանար ուրբաթ օրը` նոյեմբերի 20-ին, տեղափոխվել է: Նոր երթը ՖԱՖ-ը կանցկացնի նոյեմբերի 24-ին, երթի կմեկնարկը` 17:00-ին: «Մենք տեղեկություններ ունենք, որ Վարուժան Սուքիասյանը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը: Հարգում ենք Սուքիասյանին, բայց այդ որոշումը անընդունելի է մեզ համար»,- հավելեց Ջանոյանը:
«Անցել է մեկ ամիս, երբ ներկայացրել ենք մեր երեք պահանջները, բայց ոչ մի պատասխան չենք ստացել: Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջը ինքնանպատակ չէ, և մենք անձերի դեմ պայքար չենք տանում»,-հավելեց ՖԱՖ-ի անդամ Էդուարդ Խաչարյանը: