Հայաստանի շախմատի հավաքականի մրցակիցը Գերմանիայի թիմն է
International newsԵվրոպայի թիմային առաջնության հերթական տուրում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կմրցի Գերմանիայի թիմի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մեկօրյա հանգստից հետո Եվրոպայի թիմային առաջնությունը կրկին շարունակվում է: Տղամարդկանց հավաքականի մրցակիցը Գերմանիան է, իսկ կանայք կխաղան Իսպանիայի հետ:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության ավարտին մնացել է 4 տուր: