Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կտեւի եւս երեք ամիս
International newsՖրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի երեք ամսով, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում արտակարգ դրություն մտցվել նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկրություններից հետո: Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու առաջարկով հանդես է եկել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ նոյեմբերի 15-ին ելույթ ունենալով խորհրդարանում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Ահաբեկիչները երեք պայթյուն են իրականացրել «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, ինչպես նաեւ կրակոցներ արձակել ռեստորանում եւ պատանդներ վերցրել «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ժամանակ:
Ահաբեկչությունների հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է 129 մարդ:
Ֆրանսիայի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել: Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ահաբեկչությունների հետեւում կանգնած է «Իսլամական պետություն» խմբավորումը: