Ամերիկուհին երկու անգամ 1 մլն դոլար Է շահել վիճակախաղով
International newsԱմերիկուհին կյանքում երկրորդ անգամ 1 մլն դոլար Է շահել ակնթարթային վիճակախաղով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Mashable-ի կայքին:
60-ամյա Քոնսթանս Քարփենիթոն՝ Մասաչուսեթսի նահանգի Սթոունհեմ ոչ մեծ քաղաքի բնակչուհին, նոյեմբերի 11-ին, վիճակախաղի տոմս գնելով տեղի Stop&Shop սուպերմարկետում, 1 մլն դոլար Է շահել: Դրանից մեկուկես ամիս առաջ նա նույն այդ վայրում 20 հազար դոլար Էր շահել:
Սակայն կինն առձեռն միայն 650 հազար դոլար Է ստացել, քանի որ որոշել Է շահումը միանգամից վերցնել: Օրենսդրության համաձայն՝ այս դեպքում նրանից հարկ են պահել, գրում Է Boston Herald հրատարակությունը:
Քարփենիթոյի համար այդ շահումը առաջինը չդարձավ: Իր առաջին միլիոնը նրան հաջողվել Էր շահել 1996 թվականին՝ վիճակախաղի տոմս գնելով հենց նույն Stop&Shop սուպերմարկետում:
Ինչպես ճշտում Է Boston Herald-ը, Քարփենիթոն ունի երեք երեխա եւ հինգ թոռ, որոնց նա խոստացել Է առաջիկա Սբ. Ծնունդն անմոռանալի դարձնել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: