Եթե Հայաստանում կա նավ, որը դեպի գահավիժում և կործանում է գնում, ապա այդ նավի անունը ՀԱԿ է. Է. Շարմազանով
PoliticsԱզգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով իր ելույթում նշեց, թե Հայաստանը գահավիժում է, իսկ իշխանության նավը խորտակվում է, ասաց: «Եթե Հայաստանում կա նավ, որը դեպի գահավիժում և կործանում է գնում, ապա այդ նավի անունը ՀԱԿ է: Մեր երկրում այլ նավ չկա, որը դեպի գահավիժում է գնում»,- ասաց ԱԺ փոխնախագահը: