ԱԳ նախարարը պատասխանել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ պատգամավորների հարցերին
PoliticsԱրտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 19-ին հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ, որին ներկա են եղել նաև ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետ յանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի նախագահությամբ անցած հանդիպմանը նախարար Նալբանդյանը պատասխանել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ՝ պատգամավորների բազմաթիվ հարցերին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում ՀՀ պատվիրակությունների գործունեությանը։