Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունն աջակցում է կարկտահարությունից տուժած համայնքներին

Economics

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարել է նոյեմբերի 19-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետն անդրադարձել է կառավարության և ԶԼՄ-ների համագործակցությանը: «Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները` ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ:

Հորդորում եմ բոլոր նախարարներին ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում: Հարկ է, որ բոլոր նախարարները օգտագործեն թե՛ նախապես ծրագրված, թե՛ առաջացող բոլոր հնարավորությունները՝ առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ, կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրը պետք է օգտագործի այս առիթը հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, և ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքերով: Կամ, վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին և այն նախարարությունները, գերատեսչությունները, որոնք որ իրականացնում են այդ ծրագրերը, ընդհանրապես տեղեկատվություն չեն տրամադրում հանրությանը: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով և դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, և պետք է դա ապացուցենք մեր վարքով և գործով»,-նշել է գործադիրի ղեկավարը:

                        Աջակցություն կարկտահարությունից և քամիներից տուժած համայնքներին

Կառավարությունն ընդունել է որոշում՝ Շիրակի և Լոռու մարզերում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից տուժած համայնքների ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակում 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին: Նշված ժամանակահատվածում տեղացած ուժգին կարկտահարություններից տուժել են այդ մարզերի  համայնքները։ Հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասները, որի արդյունքում հողօգտագործողները հայտնվել են ծա նր կացության մեջ՝ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված հողօգտագործողների գումարների հետ վերադարձը ներել: «Մենք այս նախագծով օգնում ենք մեր գյուղացիներին, ովքեր տուժել են կարկտահարությունից: Սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին և մեր գյուղացիներին»,-նշել  է գործադիրի ղեկավարը:     

Կառավարության մեկ այլ որոշմամբ` նախատեսվում է մարզերում քամու հետևանքների վերացման նպատակով մարզպետարաններին հատկացնել շուրջ 902448.2  դրամ՝ մարզային և համայնքային ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև բնակչության սեփականություն հանդիսացող գույքերին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով: Նշենք, որ նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով զգալի վնասներ են հասցվել Արագածոտնի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակիչների, ինչպես նաև պետական և համայնքային նշանակության շինություններին: Հարցին արագ լուծում տալու համար Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կիրառել ոչ թե մրցութային, այլ բանակցային ընթացակարգ՝ առանց հայտարարության:  Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել նաև խնդրի լուծման համար պահանջվող  գումարի վերաբերյալ: «ՀՀ Նախագահի հետ քննարկել ենք այս հարցը և որոշում կայացրել, որ աջակցենք: Բայց դա պետք է լինի օբյեկտիվ, հիմնավոր»,-ընդգծել է վարչապետը և առաջարկել ստեղծել հանձնաժողով, աշխատանքային խմբեր, որոնք կլինեն մարզերում, համայնքներում և տեղում կճշտեն վնասի իրական չափերը:

                                                 Կկառուցվի նոր էլեկտրակայան

Հայաստանի էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացման և էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով գործադիրը  հավանություն է տվել ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև կնքվող` ՀՀ-ում՝ Երևան քաղաքի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին: Փոխըմբռնման հուշագրով ՀՀ կառավարությունը և «ՌԵՆԿՈ»-ն հաստատում են էլեկտրակայանի նախագծի իրականացման նպատակով համագործակցելու իրենց փոխադարձ հետաքրքրվածությունը: «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերող նախագծի իրականացման հնարավորությունը:

Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «ՌԵՆԿՈ»-ն ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր, որի համաձայն՝    ՀՀ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին հարակից տարածքում:   

Պայմանագրի կնքման պահից «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 215 մլն ԱՄՆ դոլար: Կարևորելով ներդրումային այս ծրագրի իրականացումը, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն  օտարերկրյա ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ պետք է լինել հետևողական, որպեսզի պայմանագրում որևէ բացթողում չլինի՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Միաժամանակ վարչապետը հանձնարարել է բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ քննարկել այդ հարցը: Լուծվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008թ.-ից պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված, սակայն ծրագրի շրջանակում բնակարանային պայմանները դեռևս չբարելաված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման  նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է: Արդյունքում դեռևս լուծման կարիք ու նի 965 ընտանիքի բնակարանային խնդիր, որին նախատեսվում է անդրադառնալ 2015-2016 թվականների ընթացքում՝ փուլային մոտեցման կիրառմամբ: Որոշմամբ նախատեսվում է 2015թ. առաջնահերթ կարգով անդրադառնալ Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված 14, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված 13 ընտանիքների բնակարանային խնդիրներին, ինչի համար կպահանջվի 105 մլն դրամ:

Որոշմամբ  առաջարկվում է նաև մեկնարկել 250 ընտանիքների բնակարանների գնման վկայականների տրամադրման գործընթացի 2-րդ փուլը: Անդրադառնալով ընդունված որոշմանը վարչապետը նշել է. «Կարծում եմ՝ Գյումրու այս ծրագրի մասին պետք է շատ խոսենք, ներկայացնենք: Հանրապետության նախագահի հանձնարարությամբ 2008թ.-ից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարից ավելի գումար է հատկացվել այդ գործընթացին: Մարդկանց սեփականության վկայագրեր տալով հարցին լուծում ենք տալիս: Պետք է այս գործընթացը մենք հետևողական տանենք առաջ և ավարտենք, պարոն Սարգսյան, խնդրում եմ ուշադիր լինեք և հետևեÖ „ այդ բոլոր ծրագրերի իրականացմանը»:

Գործադիրն ընդունել է որոշում, որով կկարգավորվի Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ կողմից կառուցված թվով 38 բազմաբնակարան շենքերի նկուղների, ինչպես նաև չկառուցապատված հողամասերի հետագա տնօրինման հետ կապված հարցերը՝ դրանք Գյումրու համայնքին նվիրելու միջոցով: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում ընկերությունը կառուցել է այդ բազմաբնակարան շենքերը:

                              Բարենպաստ գործարար միջավայր՝ ներքին արտադրողի համար

Կառավարությունը հաստատել է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը: Այս որոշման   ընդունումը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 206-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այն ապրանքների համար, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով, պայմանով որ վերամշակված ապրանքները կտեղադրվեն «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կարող են կիրա ռվել վերամշակված ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափեր: Համաձայն վերոնշյալ օրենքի համապատասխան հոդվածի` այդպիսի ապրանքների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: Փաստորեն, եթե «վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով հանրապետություն ներմուծվող ապրանքները (հումք ու նյութերը կամ կոմպլեկտավորող մասերը) ծառայում են վերջնական արտադրանք ստանալու համար, ապա ներմուծված ապրանքների համար կգանձվի մաքսատուրք  պատրաստի արտադրանքի համար նախատեսված մաքսատուրքի դրույքաչափով` եթե պատրաստի արտադրանքի դրույքաչափն ավելի ցածր է ներմուծված ապրանքների դրույքաչափից: Ընդունված որոշումը կնպաստի հանրապետությունում ներքին արտադրողի համար բարենպաստ գործարար միջավայրի ստեղծմանը:

Գործադիրն ընդունել է «Հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չպահանջող ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը սահմանելու մասին» որոշում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով ամրագրված է, որ ՀՀ  կառավարությունը, Միության հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում:

Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի բնականոն շահագործման հանձնման ընթացքի ապահովման և Սյունիքի տարածաշրջանային մաքսատան արդիականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև 2008 թվականի հունվարի 8-ին ստորագրված  «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» վարկային ծրագրի շրջանակում վարկային միջոցների հաշվին կատարված, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից ընդունելի ծախս չհամարված գումարի ետ վերադարձման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին կհատկացվի ավելի քան 173 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` կառավարության պահուստային ֆոնդից: Նիստում ներկայացվել է, որ 2008-2010թթ.-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերով նշված ծախսը համարվել է չհիմնավորված, հարուցվել է քրեական գործ, և գործն այս պահին գտնվում է դատարանում: Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել և հանձնարարել  արդարադատության նախարարին հետամուտ լինել հարցի շուտափույթ կարգավորմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը փոխհատուցում է, որպեսզի  հիմնադրամի ծրագիրը շարունակվի, միաժամանակ ակնկալելով, որ դատական գործընթացի արդյունքում այդ գումարը հետ կվերադարձվի:

                          Կկարգավորվեն նպատակային կրթության հետ կապված հարաբերությունները

Գործադիրը հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել «նպատակային կրթություն» հասկացությունը և հստակեցնել նպատակային ընդունելության հետ կապված հարցերը: Նախագծերի ընդունումից հետո ակնկալվում է, որ կկարգավորվեն պետպատվերի շրջանակում բարձրագույն և հետբուհական նպատակային կրթության հետ կապված հարաբերությունները: Ներկայումս նպատակային ընդունելություն է իրականացվում մանկավարժական, ագրոնոմիական, բժշկական մասնագիտությունների գծով:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ օրհներգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է   համապետական ընտրությունների ժամանակ ՀՀ ողջ տարածքում տեղամասային կենտրոնները պետք է բացել և փակել ՀՀ օրհներգով:

Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն  Ազգային ժողով:

                                     Դեղերի թանկացման մասին լուրերն անհիմն են

Նախքան առողջապահության ոլորտին վերաբերող հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: Առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են մայիս-հոկտեմբեր ամսվա ընթացքում չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող, ըստ գնացուցակների և ըստ ներկրման ծավալների, 50 առաջին անվանումները: Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ վերոհիշյալ դեղորայքի 60 տոկոսի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսը նվազել է շուրջ 30 տոկոսով և 6 տոկոսը՝ 3 տոկոսով թանկացել է, ինչը կապված է սեզ ոնային վաճառքների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հորդորել է այդ ամենի մասին տեղեկացնել հանրությանը անհիմն լուրերից խուսափելու համար. «Բազմաթիվ առիթներով ինձ նամակներ են գրում, որ դեղերն անհիմն թանկացել են: Ուսումնասիրության արդյունքում փաստորեն պարզվել է, որ նման խնդիր չկա, նույնիսկ կա գների նվազում: Դրա մասին պետք է խոսվի և ներկայացվի հանրությանը: Ես խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին այդ հարցում լինել ուշադիր»:

Կառավարությունն ընդունել է առողջապահության ոլորտին վերաբերող որոշումներ.  սահմանել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորություն է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների: Ելնելով համընդհանուր ներառական կրթությանն անցնելու երկրի որդեգրած քաղաքականությունից, ինչը հնարավորություն է ընձեռում նախկինում տնային ուսուցման մեջ ընգրկված երեխաներին հաճախել հանրակրթական դպրոցներ, որոշ չափով նեղացվել են տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները: Ըստ այդմ, կհստակեցվեն և համընդհանուր ներառական կրթության քաղաքականության համատեքստում կարդիականացվեն տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները և հիվանդությունների ցանկը:

Գործադիրը հաստատել է նաև Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին անվտանգ և համապատասխան (համարժեք) սնուցում ապահովելու նպատակով կրծքով կերակրման խրախուսման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման 2016-2020թթ. գործողությունների ժամանակացույցը: Այսպիսով՝  սահմանվում են այն միջոցառումները, որոնք նպաստում են հանրապետությունում կրծքով սնուցմանն աջակցող միջավայրի ստեղծմանը, բուժաշխատողների և մայրերի գիտելիքների բարձրացմանը, վաղ հասակի երեխաների սնուցման լավագույն գործելակերպի տարածմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և միջգերատեսչական համագործակցության ապահովմանը:

                                                                        Այլ հարցեր

Գործադիրի որոշմամբ` Գորիս քաղաքային համայնքում Վ. Մամիկոնյանի թաղամասի վերանորոգվող ճանապարհահատվածի երթևեկելի մասը վերջնական բարեկարգ տեսքի բերելու և հետագայում սելավաջրերի հոսքերից բարեկարգված հատվածները պաշտպանելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից Սյունիքի մարզպետարանին կհատկացվի 20 մլն դրամ:

Կառավարությունն ընդունել է «Գովազդակիր կազմակերպություններին փոխհատուցում տրամադրելու մասին» որոշումը: Արդյունքում կփոխհատուցվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում վերակառուցվող Մ1 և Մ2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների բաժանարար գոտու սահմաններում առկա  «ՅՈՒՆԻՔՈՐՆԳՐՈՒՊ» ՓԲԸ-ին, «ԷԳԱ» և «ԻՄԻՋ» ՍՊԸ-ներին սեփականության իրավունքով պատկանող գովազդային վահանակների ապամոնտաժման և տվյալ վայրում գովազդային վահանակների միջոցով ձեռնարկատիրական գործունեության դադարեցման հետևանքով կրած վնասները:

Կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ՝ ավելացնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը սպասարկելու համար այդ ծառայությանը հատկացվող ծառայողական ավտոմեքենաների թվաքանակը: Որոշման արդյունքում հնարավոր կլինի ծառայության յուրաքանչյուր ստորաբաժանմանը հատկացնել առնվազն մեկ ծառայողական ավտոմեքենա, ինչը զգալիորեն կնպաստի կատարողական վարույթներով անհապաղ կատարում պահանջող գործողությունների ժամանակին կատարմանը: Նիստում պարզաբանվել է, որ նշված մեքենաները հատկացվելու են ոչ թե կոնկրետ անձի սպասարկման համար, այլ ծառայությանը
և ձեռք են բերվելու ոչ թե պետբյուջեի, այլ արտաբյուջետային միջոցների հաշվին:

Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. նոյեմբերի 23-ին` ժամը 11:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նիստ:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors