ԻՊ-ն խոստովանել է, որ ՌԴ օդուժը ոչնչացրել է երեք դաշտային հրամանատար
International newsՍիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները խոստովանել են, որ ռուսական օդուժի հարվածների արդյունքում Հալեպի շրջանում ոչնչացվել է երեք դաշտային հրամանատար:
Այդ մասին հայտարարել է ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլ ովը:
«Գրոհայինները խոստովանել են, որ ռուսական օդուժի ռմբակոծության արդյունքում ոչնչացվել են դաշտային հրամանատարներ` Աբու Նուրլբաղասին, Մուհամմեդ իբն Հայրաթը, Ալ-Օկաբան, ովքեր գործել են Հալեպի շրջանում»,- ասել է Կարտապոլովը:
Նրա խոսքով` տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 18-ի գիշերը «Շամ Թալիբան» ավազակախմբի անդամների կողմից կազմակերպվել է իրենց հրամանատար Ամադ Զիյայի մարմնի տեղափոխումը, ով ոչնչացվել է Ջուբբ էլ-Ահմար լեռան շրջանում: Այդ շրջանում գործող մնացած ավազակախմբերը շտապ պահանջել են լրացուցիչ օգնություն, քանի որ կրել են մարդկային մեծ կորուստներ:
«Ասհիմ բնակավայրում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել դաշտային հրամանատար Աբու Բաքրի հուղարկավորությունը, ով ոչնչացվել է ռուսական օդուժի ռմբակոծություններից մեկի արդյունքում»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` ասել է ՌԴ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավար, գեներալ-գնդապետը: