«Շերեմետևո» օդնավակայանում ապրող սիրիացի փախաստականին տուգանել են 5 հազար ռուբլով
International newsՄոսկվայի դատարաններից մեկը տուգանել է «Շերեմետևո» օդանավակայանում արդեն մի քանի ամիս ամուսնու և երեխաների հետ բնակվող սիրիացի փախստականին:
Ինչպես հայտնում է Interfax-ը, կնոջը մեղավոր են ճանաչել ՌԴ սահմանն առանց վավերական փաստաթղթերի հատելու համար: Տուգանքը կազմում է 5 հազար ռուբլի:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցին հայտնել էին, որ ընտանիքը կարող է ժամանակավոր ապաստան ստանալ Ռուսաստանի տարածքում: