Ռիո-2016 օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերած մարզիկներին ու նրանց մարզիչներին կհատկացվի ՀՀ նախագահի անվանական թոշակ
SportՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի հերթական նիստը:
Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից հաստատվեց օրակարգում ներառված հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Լևան Բերիանիձեի, սպորտային մարմնամարզության ՀՀ հավաքական թիմի անդամ Հարություն Մերդինյանի և նրանց անձնական մարզիչներ Գևորգ Ալեքսանյանին, Ս ամվել Գևորգյանին, Արայիկ Բաղդադյանին ու Աշոտ Գասպարյանին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացման հարցը՝ հաշվի առնելով, որ նշված մարզիկները ձեռք են բերել 2016 թվականի օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ:
Հանձնաժողովի անդամներին տեղեկացվել է նաև ՀՀ Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության մեջ նախատեսվող լրացումների և փոփոխությունների մասին՝ հաշվի առնելով միջազգային օրացուցային պլանում կատարված փոփոխությունները: