ԱՄՆ-ը կարող է ԻՊ-ին շատ ավելի արագ ջախջախել, քան «Ալ-Քաիդա»-ին. Քերի
International newsԱՄՆ-ը կարող է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներին անհամեմատ ավելի արագ չեզոքացնել, քան դա տեղի ունեցավ «Ալ-Քաիդա» ծայրահեղական ցանցի հետ: Այս վստահությունը նոյեմբերի 19-ին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք պատրաստվում ենք ջախջախել ԻՊ-ն: Մենք միշտ էլ ասել ենք, որ դա որոշակի ժամանակ կպահանջի,- նշել է նա լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ:- Մենք «Ալ- Քաիդայի» դեմ մեր պայքարն սկսել ենք 2001 թվականին եւ մեզ քիչ տարիներ չպահանջվեցին, նախքան մենք կարողացանք վերացնել Ուսամա Բեն Լադենին եւ խմբավորման պարագլուխներին, ինչպես նաեւ չեզոքացնել այն՝ որպես գործող ուժ: Մենք հույս ունենք նույնը ԻՊ-ի հետ անել անհամեմատ ավելի արագ, մենք հնարավորություններ ունենք դրա համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը: