Մոսկվան Պրահայի հանդիպմանը առաջընթաց է արձանագրել ռուս-վրացական հարաբերություններում
International newsՌուսաստանի եւ Վրաստանի համատեղ ջանքերով երեք տարում հաջողվեց «մռայլ փակուղուց» դուրս բերել երկու երկրների հարաբերությունները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը, որը նոյեմբերի 19-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում բանակցությունների հերթական փուլն Է անցկացրել Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հ արաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ:
«Երկու կողմերի համատեղ ջանքերով մեզ հաջողվեց այս երեք տարվա ընթացքում երկկողմ հարաբերությունները դուրս բերել այն մռայլ փակուղուց, որում դրանք գտնվում Էին հինգ-յոթ տարի առաջ»,-ասել Է Կարասինը:
Նրա կարծիքով՝ ռուս-վրացական երկխոսության կարեւորության ու արդյունավետության, ինչպես նաեւ փոխշահավետության մասին վկայում են վերջին տարիների ակնառու ցուցանիշները: Մասնավորապես, ավտոմոբիլային փոխադրումների ծավալն անցյալ տարվա համեմատությամբ աճել Է 190 տոկոսով: Ավիատրանսպորտով մարդատար փոխադրումներն այս տարվա ինն ամսում ավելացել են 90 տոկոսով: Մոտ մեկ ամիս առաջ աշխատանքի շուրջօրյա ռեժիմի Է անցել Վերին Լարս-Կազբեգի մաքսային անցակետը:
Կարասինը նշել Է, որ առեւտրատնտեսական ոլորտում երկու երկրների մասնագետների համատեղ ջանքերով հաջողվել Է շտկել անցյալ տարվա անբարենպաստ իրադրությունը, երբ երկկողմ առեւտրաշրջանառության անկումը կազմում Էր շուրջ 40 տոկոս: Այժմ այդ ցուցանիշը հավասար Է 15 տոկոսի: Աճում Է գյուղատնտեսական արտադրանքի առեւտուրը, ռուսական շուկան գլխավորն Է մնում վրացական գինեգործների համար, ընգծել Է ԱԳ փոխնախարարը:
Կարասինը եւ Աբաշիձեն պայմանավորվել են, որ «Պրահայի ձեւաչափով» իրենց հաջորդ հանդիպումը Չեխիայի մայրաքաղաքում կկայանա 2016 թվականի սկզբին, հաղորդել Է Sputnik-ը: