Yerevan, 24.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության. ԱԳ նախարար

 ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին: Ներկայացնում ենք հարցազրույցի ամբողջական տարբերակը, որը տարածել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը:

-Պարոն նախարար, ՌԴ արտգործնախարարի երևանյանայցից հետո չեն դադարում հրապարակումները,թե այն կապված էր, ԼՂ հարցում ինչ-ինչ զիջումներիհետ: Մասնավորապես, ռուսական «Կոմերսանտը»,վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած իրաղբյուրը, տեղեկացնում է, որ այցի հիմնականհարցերից մեկը վերաբերել է հենց դրան: Կարո՞ղ եքպարզաբանել՝ արդյոք ԼՂ կարգավորումը քննարկվել էԼավրովի այցի ժամանակ, և եթե այո, ապա ի՞նչհամատեքստում:

 - Ես նախընտրում եմ խուսափել ասեկոսեների մակարդակով հնչող եւ իրականության հետ կապ չունեցող լուրեր մեկնաբանելուց: Այդպիսի տեղեկություններ տարածողները հիշեցնում են հայտնի ասացվածքը՝ լսել են զանգի ձայնը, բայց չգիտեն, թե որտեղից է:

Ռուսաստանի արտգործնախարարի հետ մամլո ասուլիսի ժամանակ մենք թվարկեցինք այն թեմաներն ու ոլորտները, որոնք քննարկման առարկա էին եղել մեր միջև, դրանց թվում նշելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներից մեկն է, և մենք բարձր ենք գնահատում նրա և մյուս համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը: Սերգեյ Լավրովի հետ մենք տարեկան շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ենք ունենում, թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով, ինչը բնական է՝ հաշվի առնելով մեր երկու երկրների միջև դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները: Այդ հանդիպումներից յուրաքանչյուրի համար մամուլը կարող է տեղեկատվություն տարածել, թե քննարկվել են ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմանը վերաբերող հարցեր, և պետք է նշեմ, որ հիմնականում շատ սխալված չի լինի: Որոշ բացառություններով հանդերձ, իհարկե, հարցը մշտապես գտնվում է մեր քննարկումների օրակարգում: Դա բնական է: 

Այլ հարց է, երբ մամուլը փորձում է այդ քննարկումներին վերագրել մտացածին տարրեր, երբ մամուլը վկայակոչում է իր՝ այսպես կոչված բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը։ Ես հալած յուղի տեղ չէի ընդունի դա: Դժվար է պատկերացնել, թե ինչ աղբյուրի վրա կարող են հղում կատարել՝ նկատի ունենալով, որ բանակցություններն ընթանում են բարձր մակարդակով և նեղ ձևաչափով:

Ընդհանրապես ես խորհուրդ կտայի նման նուրբ հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ անելիս հենվել պաշտոնական տեղեկատվության վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հինգ հայտարարություններ են արել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Նրանք ներկայացրել են մեկ ամբողջություն, կընդգծեի՝ մեկ ամբողջություն հանդիսացող սկզբունքներ և տարրեր, որոնց վրա պետք է հիմնված լինի ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը: Պարզ համեմատությունը ցույց է տալիս, որ մամուլում հրապարակվածը չի համապատասխանում համանախագահ երկրների ղեկավարների հրապարակած հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մոտեցումներին: Հիմա, ինչպե՞ս եք կարծում, ո՞րն է առավել վստահություն ներշնչում, այն, ինչը հրապարակվել է համանախագահ երկրների նախագահների անունից, թե՞ մամուլում տեղ գտած ասեկոսեները: Կարծում եմ, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

Կցանկանայի հավելել նաև, որ Ղարաբաղի հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության:

-Պարոն նախարար, Հայաստանում շարունակում է քննարկվել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովիքաղաքական կոմիտեի կողմից բրիտանացի պատգամավոր Ուոլթերի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի հաստատումը,որը քննարկվելու է լիագումար նիստում: Իրականում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս զեկույցի ընդունումը։

-Ես բազմաթիվ առիթներով խոսել եմ այս մասին։ Հայաստանի դիրքորոշումը միանգամայն համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն դիրքորոշմանը, որ այլ միջազգային կառույցներ, կազմակերպություններ չպետք է որևէ քայլ ձեռնարկեն, որը կարող է խոչընդոտել խաղաղ կարգավորման գործընթացը, և, որը, հատկապես, կարող է սրել լարվածությունը տարածաշրջանում:

Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման քննարկումները տեղափոխել այլ հարթակներ։ Սակայն միակ ձևաչափը, որն ունի միջազգային հանրության մանդատը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութ յան ձևաչափն է:

Զեկուցողի անձը ևս խնդրահարույց է անաչառության տեսանկյունից։ Նա տարիներ շարունակ բրիտանական խորհրդարանում այսպես կոչված Ադրբեջանի բարեկամների խմբի կարկառուն անդամներից է եղել, իսկ այդ խումբը, բրիտանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, լայնորեն օգտվել է Բաքվի ֆինանսավորումից։ Եվ միգուցե հենց այս կարգի հանգամանքով է պայմանավորված, որ Ուոլթերը ԵԽԽՎ անդամի իր առաքելության ավարտից ընդամենը երկու օր առաջ աճապարել է ներկայացնել այդ շինծու զեկույցը: Թե որն էր նրա շահագրգռվածության դրդապատճառը՝ թողնենք ձեր դատին։
Կցանկանայի նաև հիշեցնել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որտեղ այս կապակցությամբ ասվում է, որ բանակցությունների ձևաչափը փոխելու կամ զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը կարող են վնասել բանակցային գործընթացը և խոչընդոտել հանգուցալուծմանն ուղղված առաջընթացը: Այս զգուշացումը ԵԽԽՎ անդամները պետք է լրջորեն հաշվի առնեն։ 

Նույն կարծիքը հայտնեց Ռուսաստանի արտգործնախարարը Երևան իր վերջին այցելության ընթացքում, ով ասաց, որ համանախագահները կտրականապես դեմ են, որ հետևողական, գործնական, համբերատար երկխոսութ յան փոխարեն փորձ արվի տեղափոխելու այդ խնդիրը միջազգային այլ հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում:

-Պարոն նախարար, Ուոլթերի տխրահռչակ զեկույցից հետո մեկ այլ զեկույց էլ է պատրաստվում այդ նույն կառույցում՝ ԵԽԽՎ-ում: Այն վերաբերվում է Սարսանգի ջրամբարին, և զեկույցի վերնագրից իսկ կարելի է ենթադրել, որ հակահայկականուղղվածություն է ունենալու: Այն վերնագրված է< /b> «Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից»:Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ:

-Դեռ 2013թ.-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը բանաձևի նախագիծ էր ներկայացրել, որտեղ բողոքում էր, թե Ադրբեջանը զրկվում է Սարսանգի ջրերն օգտագործելու հնարավորությունից: ԵԽԽՎ նախագահն այն ժամանակ մերժեց ընթացք տալ այդ բանաձևին։ Հետագայում ինչ-ինչ պատճառներով ԵԽԽՎ-ում որոշում կայացվեց զեկուցող նշանակել և ուսումնասիրել խնդիրը:

Իհարկե, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի կարող անաչառ և անկողմնակալ համարվել, եթե զեկուցողն այնտեղ այց չի իրականացրել` տեղում իրավիճակին ծանոթանալու համար:

Հարց է առաջանում՝ ինչպես է զեկուցողը կարծիք կազմելու մի ջրամբարի մասին, որը չի էլ տեսել: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մշտապես արտահայտել են իրենց պատրաստակամությունը Ադրբեջանի հետ համատեղ Սարսանգի ջրերն օգտագործելու կապակցությամբ: ԵԽԽՎ զեկուցողը կարող էր նաև հնարավորություն ունենալ Արցախ իր այցելության ընթացքում այդ առաջարկի իրականացման տեխնիկական կողմերը քննարկել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ:

Այս առումով հատկանշական է, որ զեկուցողն արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան։ Իսկ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միայն ընդամենը երեք-չորս օր առաջ են ԵԽԽՎ քարտուղարությունից նամակ ստացել` զեկուցողին ընդունելու առաջարկությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը դեռևս օգոստոսի 3-ին ԵԽԽՎ քարտուղարությանն ուղղված իր նամակում պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ընդունել ԵԽԽՎ զեկուցողին:

Զեկույցը նախատեսվում է ներկայացնել ԵԽԽՎ Սոցիալական հարցերի հանձնաժողովում: Այսինքն՝ ի սկզբանե նախատեսված էր, որ այս զեկույցը չի կրելու քաղաքական բնույթ, այլ ունենալու է տեխնիկական ուղղվածություն: Հայկական կողմը բազմիցս կոչ է արել զեկուցողին, որը Բոսնիա-Հերցեգովինայի պատգամավոր է, մնալ այս տրամաբանության շրջանակներում և չքաղաքականացնել հարցը: Այնուամենայնիվ, մինչ այժմ զեկուցողի կողմից հապճեպ պատրաստած նախագծերում տեղ են գտել աղավաղումներ, որոնք հակասում են Մինսկի խմբի համանախագահների կողմից ընդունված ձևակերպումներին: Այս զեկույցից Ուոլթերի զեկույցի հոտն է գալիս։

Քանի որ Ադրբեջանի լոբբիստական ջանքերը այլ եվրոպական կառույցներում ձախողվում են, Բաքուն այստեղ իր նախաձեռնություններով փորձում է փրփուրներից կառչել։

-Պարոն նախարար, վերջին ահաբեկչություններից հետո Ադրբեջանի նախագահը դրանք օգտագործեց Հայաստանին հերթականմեղադրանքներ ներկայացնելու համար...

-Ադրբեջանի ղեկավարն իր ներքաղաքական շահերն առաջ մղելու համար չի խորշում շահարկել անգամ ահաբեկիչությունների զոհ դարձած մարդկանց ողբերգությունները։

Այդ անհեռանկարային փորձերը կատարվում են նաև կոծկելու համար Ադրբեջանի երկարատև սերտ կապերը տխրահռչակ տեռորիստական կազմակերպությունների հետ, և այն փաստերը, որ Դաեշի և այլ ահաբեկչական կառույցների վայրենի գաղափարախոսությունը այսօր լայն աջակցություն է գտնում Ադրբեջանում, որի հարյուրավոր քաղաքացիներ համալրում են այդ կառույցների շարքերը։ Հենց սա է միջազգային հանրության լուրջ մտահոգության առարկան, ոչ թե Ադրբեջանի նախագահի շինծու պնդումները։

-Պարոն Նախարար, այսօր Երևանում կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, իսկ երկու օր առաջտեղի ունեցավ Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպումը։ Ինչո՞վ կարելի է բացատրել հայ-ամերիկյան հարաբերություններում այս աշխուժությունը:

-Իրոք, բավական աշխուժ շաբաթ է ստացվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության տեսանկյունից: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այդ աշխուժությունը վերաբերում է ոչ միայն այս շաբաթվան, այլև մեր հարաբերություններին ընդհանրապես, որոնք այսօր գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: 2015թ.-ը այս առումով շատ նպաստավոր էր, ես կասեի ինչ-որ առումով նաև առանձնահատուկ` հաշվի առնելով այն ձեռքբերումները, որոնք գրանցվեցին տարվա ընթացքում:

Նախ, կյանքի կոչվեցին պետքարտուղար Քերիի հետ դեռևս 2013թ.-ին ձեռք բերված պայմանավորվածությունները` հունվար ամիսց ուժի մեջ մտավ նոր, դյուրացված վիզային ռեժիմը, իսկ մայիսին Վաշինգտոնում Հանրապետության Նախագահի ներկայությամբ ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը:

Այդ համաձայնագրի դրույթներից մեկի համաձայն էլ հենց Երևանում գումարվել է Ձեր նշած` Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ նիստը: Սա նոր որակ է հաղորդում հայ-ամերիկյան տնտեսական համագործակցությանը: Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստն ու Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպումը տարվա տրամաբանական ամփոփումն են:

Նիստերին մասնակցում էին Միացյալ Նահանգներից ժամանած տարբեր գերատեսչությունները ներկայացնող պաշտոնայներ՝ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը, ԱՄՆ առևտրի գրասենյակի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներ: Նիստերին քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր:

-Պարոն նախարար, հոկտեմբեր ամիսը նշանավորվեց Հայաստան-ԵՄ հարաբերություններում նոր մեկնարկով: Չնայած արդենհանդես եք եկել հայտարարությամբ այդ հարցի շուրջ, կարո՞ղ եք մանրամասնել` ի՞նչ ժամանակացույցի մասին է գնում խոսքը:

-Հայաստանը և Եվրոպական Միությունը մշտապես հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ շարունակել զարգացնել և ամրապնդել կողմերի միջև համապարփակ համագործակցությունը համատեղ կարևորության բոլոր ոլորտներում:

Վիլնյուսի և Ռիգայի գագաթաժողովների ժամանակ վերահաստատվեց Հայաստանի և ԵՄ միջև փոխշահավետ համագործակցություն ծավալելու հանձնառությունը։ Հոկտեմբերի 13-ին Եվրոպական խորհուրդը Եվրոպական հանձնաժողովին մանդատ տվեց ՝ Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ժամանակացույցին, երկկողմ ակնկալիք կա, որ բանակցությունները կմեկնարկեն մինչև այս տարվա ավարտը։ Կարծում եմ, որ հիմնվելով Եվրամիության հետ ունեցած բանակցային մեր փորձի վրա՝ ունենք լավ նախադրյալներ այս բանակցությունները բավականին արագ քայլերով առաջ մղելու համար:

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'