Թուրքիան պետք է համակերպվի Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծվելու հավանականության հետ
International newsԹուրքիան պետք է համակերպվի Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծվելու հավանականության հետ եւ դրան համապատասխան քաղաքականություն իրականացնի տարածաշրջանում:
Այս մասին թուրքական IMC TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայինախկին հյուպատոս, ընդդիմադիրԺողովրդահանրապետական կուսակցությանպատգամավոր Օզթուրք Յըլմազը:
Մեկնաբանելով Անթալիայում անցկացված G-20 գագաթաժողովից եւ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումներից հետո սպասումները` պատգամավորն ասել է. «Մեծ հավանականությամբ Սիրիան կվերածվի դաշնային պետության, եւ Թուրքիան պետք է դրան համապատասխան քաղաքականություն զարգացնի»:
Անդրադառնալով սիրիացի քրդերի «Դեմոկրատական միասնության կուսակցության» (PYD) ներկայիս վիճակին` թուրք պատգավորն ընդգծել է, որ «ներկա պայմաններում տարածաշրջանում PYD-ն ԱՄՆ-ի եւ նույնիսկ Ռուսաստանի դաշնակիցն է»:
Նա համոզմունք է հայտնել, որ մոտ ապագայում անխուսափելի է բանակցային գործընթացը նախագահ Բաշարա Ասադի պատվիրակության եւ PYD-ի միջեւ:
«Սիրիան մեծ հավանականությամբ կվերածվի դաշնային պետության: PYD-ի վերահսկողության տակ գտնվող տարածքը Հյուսիսային Իրաքի քրդական տարածաշրջանի նման ինքնավարություն ձեռք կբերի: Հնարավոր է` Սիրիան բաժանվի նաեւ այլ ինքնավարությունների», -ասել է Յըլմազը` նշելով, որ Անկարան ստիպված է համակերպվել այդ զարգացման հետ եւ համապատասխան քաղաքականություն որդեգրել: