Մալիում՝ Radisson հյուրանոցում, գրոհայինները պատանդ են վերցրել 170 մարդու. ԶԼՄ-ներ
International newsFrance24-ի փոխանցմամբ՝ Մալիում գտնվող Radisson Blu հյուրանոցում անհայտ անձինք պատանդներ են վերցրել:
Հյուրանոցի տարածք գրոհայինները ժամանել են դիվանագետների տեղափոխող մեքենաներով: Նրանք հանգիստ մտել են հյուրանոց, բարձրացել վերև և այնտեղից կրակ բացել:
Պատանդառության մեջ է գտնվում 170 մարդ: Զոհվել է հինգ մարդ, տասնյակը՝ վիրավորվել: