Բազմամիլիարդանոց միջազգային ջերմամիջուկային ռեակտորի գործարկումը հետաձգված Է
International newsՄի քանի միլիարդ դոլար արժողությամբ ITER (International Thermonuclear Experimental Reactor — Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտոր) նախագծի գործարկումը վեց տարով հետաձգված Է: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Science News-ին, այս որոշման Է հանգել ծրագրի կառավարիչների խորհուրդը:
ITER-ի շրջանակներում աշխատանքներն սկսվել են 2006 թվականին՝ հինգ միլիարդ եվրո բյուջեով: Գիտափորձերի սկիզբը պլանավորված Էր 2016 թվականին: Այնուհետեւ բյուջեն ավելացվել Է մինչեւ 19 միլիարդ եվրո, իսկ ITER-ի գործարկումը հետաձգվել Է մինչեւ 2019 թվականը: Նոր որոշումը գործարկման ժամկետը երկարաձգում Է մինչեւ 2025 թվականը:
Աշխատանքներն ավարտելու համար խորհուրդը միջազգային գործընկերներից (մասնավորապես, Չինաստանից, Եվրամիությունից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից եւ ԱՄՆ-ից) խնդրել Է լրացուցիչ ֆինանսավորում: Նախագծի պլանային աշխատանքների վերջնական ժամանակացույցը եւ բյուջեն պլանավորվում Է հաստատել խորհրդի՝ 2016 թվականի հունիսի նիստում:
ITER-ը ջերմամիջուկային ռեակտորի նախագիծ Է, որը թույլ Է տալիս ցուցադրել եւ հետազոտել ջերմամիջուկային տեխնոլոգիաներ՝ խաղաղ եւ առեւտրային նպատակներով դրանց հետագա օգտագործման համար: Նախագծի ստեղծողները կարծում են, որ կառավարելի ջերմամիջուկային սինթեզը կարող Է դառնալ ապագայի Էներգիան եւ ծառայել որպես ժամանակակից գազի, նավթի եւ ածխի այլընտրանք:
ITER-ի շինարարությունը ծավալվում Է Ֆրանսիայի հարավում՝ Մարսելից 60 կիլոմետր հեռավորության վրա՝ Կարադաշ հետազոտական կենտրոնում: