Ֆրանսիան հատուկ ջոկատայինների է ուղարկում Մալի
International newsՖրանսիայի ժանդարմերիայի հատուկ նշանակության ստորաբաժանման (GIGN) 40 մարտիկներից բաղկացած խումբ Է նոյեմբերի 20-ին ուղարկվում Մալի, որտեղ զինյալները գրավել են Radisson հյուրանոցը:
Այդ մասին հաղորդել Է Le Figaro փարիզյան թերթի կայքը:
Բացի այդ, Մալի են մեկնում Ֆրանսիայի ժանդարմերիային առընթեր քրեական հետաքննությունների ինստիտուտի շուրջ տասը աշխատակիցներ:
Ինչպես արդեն հաղորդվել Է, Բոմակոյում ուժային կառույցները շարունակում են զինյալների կողմից գրավված Radisson հյուրանոցի ազատման գործողությունը: Հատուկ նշանակության ուժերին հաջողվել Է ազատել արդեն 80 պատանդների:
Ըստ վերջին տվյալների՝ զինյալների ձեռքով սպանվել Է երեք մարդ՝ մեկ ֆրանսիացի եւ մալիացի երկու պահակ: Պատանդների թվում մնում են Թուրքիայի, Ֆրանսիայի եւ Չինաստանի քաղաքացիներ:
«Ֆրանսպրես»-ը հաղորդել Է, որ նոյեմբերի 20-ի առավոտյան երկու ահաբեկիչներ 170 մարդ են պատանդ վերցրել Բոմակոյի Radisson հյուրանոցում: Խոսքը վերաբերում Է 140 կենվորների եւ հյուրանոցի 30 ծառայողների:
Մալիի անվտանգության ծառայությունների տեղեկատվության համաձայն, զինյալները հյուրանոցի տարածք են թափանցել դիվանագիտական համարանիշեր ունեցող ավտոմեքենայով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: