Yerevan, 03.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԽԽՎ-ի ընդունած հակահայկական զեկույցներն էական նշանակություն չեն կարող ունենալ. Վահրամ Բաղդասարյան

Politics

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցը որևէ էական նշանակություն չի կարող ունենալ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս մասին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հ արցերի հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցին «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով: 

«Եթե ձեզ այդ հարցն այդքան մտահոգում է, ապա ես պետք է ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է Միսկի խմբի շրջանակներում և այս հարցում բոլոր հիմնավոր և վերջնական պատասխանները պետք է տա Մինսկի խումբը»,- նշեց Բաղդասարյանը:

Նա նկատեց, որ Ադրբեջանը ցանկանում է գտնել ԼՂ հակամարտության կարգավորման չարտոնված ձևաչափ, քանի որ զգում է, որ Մինսկի խմբի ձևաչափում ճմշարտությունն է պարզվում, և իրենք տանուլ են տալիս: Պատգամավորը սրանով է բացատրում այն հանգամանքը, որ ադրբեջանցիները ԵԽԽՎ-ում նման զեկույց են փորձում անցկացնել: 

«Բայց նրանց որևէ բան չի հաջողվելու, որովհետև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է Մինսկի խմբի ձևաչափում, որն էլ հանգամանորեն կատարում է իր աշխատանքը»,- ընդգծեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ զեկույցի ըն դունումից հետո Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ փաստել են, որ ԼՂ հակամարտության կարգավորման մանդատ ունի միայն Մինսկի խումբը:

Նա նաև անդրադարձավ նոյեմբերի 23-ին ԵԽԽՎ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելիք ևս մեկ հակահայկական զեկույցի՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ: «Նախ պետք է ընդգծեմ, որ այդ հարցն ընդգրկված է վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովում, և խնդիրը  քաղաքական չէ: Այդ զեկույցը սկսվել է նախապատրաստվել դեռևս 2013թ., և այդ ընթացքում հիմնական զեկուցողը որևէ անգամ տարածաշրջան չի այցելել և խնդրին չի ծանոթացել, ինչպես հարկն է: Ես հիշեցնեմ նաև, որ ժամանակին, երբ այդ հարցը բարձրացվում էր, ղարաբաղյան իշխանությունները առաջարկեցին ջրամ բարն Ադրբեջանի հետ համատեղ օգտագործել, սակայն ադրբեջանական կողմը մերժեց այդ առաջարկը»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը չբացառեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի մարտավարության մեջ կարող են լինել փոփոխություններ: Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փակ նիստ է անցկացվել՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել է նաև ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության աշխատանքի հետ կապված հարցեր: «Այնպես չէ, որ մենք այս հարցը մի կողմ ենք դրել և չենք քննարկում: Կարծում եմ, որ այս հարցում պետք չէ շտապողականություն դրսևորել: Ապագայում դուք կիմանաք մեր հետագա ռազմավարության և անելիքների մասին»,- հավելեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, որ եթե ԵԽԽՎ-ն ի վերջո ընդունի այդ երկու հակահայկական բանաձևերը, դրանք չեն կարող էական ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Նրա խոսքով՝ դրանք ընդամենը կմնան որպես բանաձև:

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը 24 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը ներառել է վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Ուոլթերն օգտագործել է այնպիսի հակահայկական և ոչ ճշգրիտ ձևակերպումներ, ինչպիսիք են` «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը»:

ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովը նոյեմբերի 23-ին քննարկելու է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով զեկույցը, որը վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին: Զեկույցի հեղինակը բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App