Ռակիտիչ. Ցանկանում եմ լինել Իվան Ռակիտիչ, ոչ թե Չավի կամ Ինյեստա
Sport«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը «The Telegraph»-ին տված հարցազրույցում նշել է, որ չի ձգտում փոխարինել կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ Չավի Էրնանդեսին, ով այժմ հանդես է գալիս «Ալ Սադդում»:
-Չավիին հնարավոր չէ փոխարինել, բայց ես փորձում եմ թիմին տալ այն ամենը, ինչ կարող եմ: Ես ցանկանում եմ լինել Իվան Ռակիտիչ, ոչ թե Չավի կամ Ինյեստա: Նրանք այլ որակներ ունեն, իսկ ես փորձում եմ թիմին օգնել նրանով, ինչ ինքս ունեմ:
Մենք խոսում ենք Չավիի մասին, ով ակումբի խորհրդանիշն է, «Բարսելոնայում» 20 տարի է անցկացրել... Նա կարևոր էր թիմի համար ոչ միայն խաղադաշտում իր գործողություններով, այլև հանդերձարանում: Նա մեր առաջատարն էր: Հիմա նա մեզ հետ չէ, և, իհարկե, շատ բաներ փոխվել են, սակայն Չավիի հեռանալու պահը, հավանաբար, իդեալական էր, քանի որ թիմը նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները,-ասել է Ռակիտիչը: