«Ռեալ» - «Բարսելոնա». Բուքմեյքերների կանխատեսումը
SportԻսպանիայի առաջնության 12-րդ տուրում տեղի կունենա «Էլ Կլասիկոն»: Մադրիդի «Ռեալը» կընդունի կատալոնական «Բարսելոնային»: Բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս դաշտի տերերին:
«Ռեալի» հաղթանակի գործակիցը 2.50 է, «Բարսելոնայինը»՝ 2.80, ոչ ոքին՝ 3.75:
11 տուրից հետո «Բարսելոնան» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալը» 3 միավոր քիչ ունի եւ երկրորդ տեղում է:
«Էլ Կլասիկոն» կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:15-ին: