Մալիի ահաբեկչության ժամանակ զոհվել են Ռուսաստանի քաղաքացիներ. Զախարովա
International newsՄալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ Արմենպրեսի փոխանցմամբ` այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նոյեմբերի 20-ին Մալիի ահաբեկչության վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո Ռուսաստանի դեսպանատունը միացել է իրավիճակին: Նոյեմբերի 21-ի առավոտյան մենք կարող ենք հաստատել, որ զոհերի թվում կան Ռուսաստանի քաղաքացիներ: Այն բանից հետո, երբ կստացվի հավաստի տեղեկատվություն զոհերի թվի և անունների վերաբերյալ, ԱԳՆ-ը կանի համապատասխան հայտարարությունը»,-ասել է դիվանագետը:
Նոյեմբերի 20-ին երկու ջիհադիստներ պատանդ էին վերցրել Ֆրանսիայի նախկին գաղութ Մալիի Բամակո մայրաքաղաքի Radisson Blu հյուրանոցում գտնվող մարդկանց: Հաղորդվում է, որ հյուրանոցում եղել է շուրջ 170 պատանդ:
ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել Մալիում գտնվող իսլամիստական «Ալ-Մուրաբիտուն» խմբավորումը, որը ղեկավարում է ալժիրցի ահաբեկիչ Մոհթար Բելմոհթարը: