Մալիում հետախուզում է հայտարարվել հյուրանոցի վրա հարձակման մեջ կասկածվող երեք մարդու նկատմամբ
International newsՄալիի անվտանգության ուժերն ակտիվորեն փնտրում են առնվազն երեք մարդու, ովքեր կասկածվում են Radisson Blu հյուրանոցի վրա հարձակմանը մասնակցելու մեջ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այդ մասին տեղեկացրել է BFM TV ֆրանսիական հեռուստաընկերությունը:
Վերջին տվյալներով, նվազագույնը 27 մարդ է զոհվել Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում գտնվող Radisson Blu հյուրանոցի վրա զինված հարձակումից:
Նոյեմբերի 21-ին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի թվում կան ՌԴ քաղաքացիներ: