Յոզեֆ Բլատերի և Միշել Պլատինիի նկատմամբ հնարավոր է դատական գործընթաց սկսվի
SportՖԻՖԱ-ի էթիկայի անկախ կոմիտեի վճռաբեկ պալատի ղեկավար Հանս Յոահիմ Էքերտը նոյեմբերի 21-ին ստացել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի նկատմամբ հետաքննության վերջին զեկույցը: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ի Էթիկայի անկախ կոմիտեի վճռաբեկ պալատը ուսումնասիրելու է այդ փաստաթղթերը, որից հետո որոշում կկայացնի վերը նշված անձանց դեմ հնարավոր դատական գործընթաց սկսելու մասին. զեկույցում ներառված են կետեր, որոնք պահանջում են պատժամիջոցների կիրառել Բլատերի և Պլատինիի նկատմամբ:
ՖԻՖԱ-ի էթիկայի անկախ կոմիտեն հոկտեմբերին Յոզեֆ Բլատերին ու Միշել Պլատինիին 90 օրով հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից:
ՖԻՖԱ-ում կոռուպցիոն սկանդալի գործով Շվեյցարիայի դատախազությունը քրգործ է հարուցել Բլատերի նկատմամբ: Մասնավորապես` Բլատերը մեղադրվում է 2011 թվականին Միշել Պլատինիին երկու միլիոն շվեյցարական ֆրանկի անօրինական փոխանցում կատարելու մեջ: