Դավութօղլուն Ռուսաստանին կոչ է արել կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի վրա
International newsԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է Ռուսաստանի Դաշնությանը օդային հարվածների համար, որոնք իբր ուղղված են եղել Սիրիայում բնակվող թուրքմենների բնակավայրերին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով Ռիա Նովոստին, նա կոչ է արել Ռուսաստանին կենտրոնանալ «Իսլամական պետություն» ահաբեկչ ական խմբավորման դեմ պայքարի վրա:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը կանչվել է գերատեսչություն, որտեղ նրան հղել են բողոքի նոտա` կապված Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացրած օդային հարվածների հետ, որոնք նրանց խոսքով` դիպել են Սիրիայի հյուսիսում տեղակայված թուրքմենական բնակավայրին: