Փարիզի ահաբեկչությունների գործով «առանցքային դերակատարում» ունեցող անձը ձերբակալվել է. ԶԼՄ-ներ
International newsԲելգիական RTBF հեռուստաընկերությունը, հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է նոյեմբերի 20-ին Բրյուսելի շրջանի փողոցներից մեկում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների գործով «առանցքային դերակատարում» ունեցող անձի ձերբակալության մասին: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին է հաղորդում Ինտերֆաքսը:
Հեռուստաընկերության ներկայացրած կարճ հաղորդությունում չի նշվում կասկածյալի ինքնությունը: Մոլենբեկ կոմունայում գտվող կասկածյալի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են մի քանի տեսակի զինամթերք (բնակարանում և ավտոմեքենայում):
Բելգիական RTBF հեռուստաընկերությունը նշում է, որ հետախուզման մեջ են գտնվում մի քանի կասկածյալ, որոնց թվում է նաև Սալախա Աբդեսալամը, որոնք գտվել են Փարիզում ահաբեկչության իրականացման օրը: