Գերմանիայում բնակելի շենքի տներից մեկում պայթյունից 4 մարդ է մահացել
International newsԱմենաքիչը 4 մարդ է մահացել Գերմանիայի հարավում գտնվող Կարլսրուէ քաղաքի բնակելի շենքի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին, Welt թերթի փոխանցմամբ` մահացածներից երկուսը երեխաներ են:
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը` նոյեմբերի 20-ին, ութ բնակարանից բաղկացած շենքի երրորդ հարկում: Շենքի մյուս բնակիչները չեն տուժել:
Թերթի հաղորդմամբ` ոստիկանությանը հայտնի չէ տեղի ունեցածի պատճառը: