ԵԱ-2015. Հայաստան - Ռուսաստան՝ 2:2
SportԻսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց առաջատար ռուսների հետ՝ 2:2:
6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Հայաստանի թիմի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, Սերգեյ Մովսեսյանը սեւերով պարտվեց Յան Նեպոմնյաշչիին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Դմիտրի Յակովենկոյի հետ:
Կանանց Հայաստանի հավաքականը մրցում է Ավստրայի թիմի հետ եւ 3 պարտիաներից հետո պարտվում է 1:2 հաշվով: Հայկական թիմի առաջատար Էլինա Դանիելյանը եւ երրորդ համար Լիլիթ Գալոյանը պարտվել են, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տարել երկրորդ խաղատախտակի վրա: Մարիա Կուրսովան դեռ չի ավարտել իր պարտիան: