«Բարսելոնա»-ն հաղթեց «Ռեալ»-ին «Սանտիագո Բեռնաբեո»-ում
SportՖուտբոլի Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում հաղթեց «Ռեալ»-ին: «Ռեալ»-«Բարսելոնա» 0-4:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հերթական «Էլ Կլասիկո»-ում հանդիպման հաշիվը բացվեց խաղի 12-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Լուիս Սուարեսը: Կատալոնական թիմը հաշիվը կրկնապատկեց խաղի 39-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Նեյմարը: Երկրորդ կեսի 53-րդ րոպեին Ինիեստան խփեց «Բարսելոնա»-ի երրորդ գնդակը: Լուիս Սուարեսը խաղի 74-րդ րոպեին դարձավ նաև դուբլի հեղինակ` հաշիվը դարձնելով 0-4:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորում «Բարելոնա»-ն: Կատալոնական թիմը ունի 30 միավոր: