Ավստրալիան և Ճապոնիան կխորացնեն ռազմական ոլորտում համագործակցությունը
International newsԱվստրալիան և Ճապոնիան կխորացնեն ռազմական ոլորտում համագործակցությունը:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին պայամանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 22-ին Սիդնեյում երկու երկրների արտաքին և պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: «Ավստրալիա յի համար առաջնային է Ճապոնիայի հետ ռազմական համագործակցության զարգացումը»,-ասվում է հանդիպման արդյունքում ստորագրված համաձայնագրի մեջ:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան մտահոգություն է հայտնել Հարավչինական ծովում Չինաստանի գործողությունների վերաբերյալ` դրանք անվանելով անընդունելի: Իր հերթին Ավստրալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ավստրալիան «որևէ մեկի կողմը չի անցնում Հարավչինական ծովում տարածքային վեճերի հարցի շուրջ», բայց հանդես է գալիս ստատուս-քվոյի հարցում միակողմանի գործողությունների դեմ:
Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնը Ճապոնիան անվանել է իր երկրի առանցքային գործընկերը և ընդգծել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Ավստրալիայի ռազմական համագործակցության կարևորությունը: Փեյնը նշել է նաև համատեղ զորավարժությունների անցկացման և մասնագետների փոխանակման ծրագրի իրականացման մասին: